Աստղիկ բկ-ն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով

Հանրապետությունում սուր շնչառական վարակների կտրուկ աճի պատճառով​ և դրանց հետագա տարածումը կանխելու նպատակով Աստղիկ բժշկական կենտրոնը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:.

✅բժշկական կենտրոնի մուտքերի մոտ այցելուներին դիմավորում են կենտրոնի աշխատակիցները, ովքեր տեղում իրականացնում են ջերմաչափում և առաջարկում մաքրել ձեռքերն ախտահանիչ միջոցով, ապա առաջարկում կրել մեկանգամյա կիրառման ձեռնոցներ:

✅Այցելուները պետք է հանձնեն վերնահագուստը հանդերձարան մինչ համապատասխան բաժին առաջանալը։

✅Ամբուլատոր այցի և հոտազոտության եկած անձինք կարող են առաջանալ առանց հարազատների ուղեկցության՝ հնարավորինս նվազեցնելով բժշկական կենտրոն անհարկի այցերի քանակը։

✅Աստղիկ բժշկական կենտրոն կարելի է մտնել միայն երկու հիմնական մուտքերից՝ առավոտյան 8-ից մինչ երեկոյան ժամը 8-ը. բոլոր անհետաձգելի դեպքերը կընդունվեն Շտապօգնության մուտքով։

✅Առաջարկում ենք հնարավորինս հաճախ մաքրել ձեռքերն ախտահանիչ հեղուկներով, որոնք տեղադրված են բոլոր հիվանդասենյակների մուտքերի մոտ։

✅Կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին կարող են այցելել միայն նրանց խնամակալները՝ անձը հաստատող փաստաթղթով և կենտրոնի կողմից տրված անցաթղթով:

✅Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Աստղիկ բկ-ի ադմինիստրացիան հատկացրել և կահավորել է առանձին մասնաշենք, որտեղ կսպասարկվեն բարձր ջերմությամբ և կասկածելի անամնեզով այցելուները ջերմո­ւթյան պատճառն ու ուղ­եկցող հիվանդությունն­երը պարզելու համար:
Սա հնարավորություն կտա մեզ բացառել կորոնավիրուսի կասկածով անձանց մուտքը կենտրոնի հիմնական մասնաշենք։

Սա արվում է բուժկենտրոնի մյուս այցելուներին հնարավոր վարակներից​ զերծ պահելու նպատակով:​ ​

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումներն Աստղիկ բկ-ի այցելուների և պացիենտների առողջությունն ապահովելու համար:​

Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ում գործում է շուրջօրյա տեղեկատու՝ 011667788։

Խնդրում ենք, հարցերի դեպքում, ինչպես նաև հարազատների վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար պարզապես զանգահարել 011667788 համարին և խնդրել, որ ձեզ միացնեն համապատասխան բաժին. կարիք չկա հավելյալ անգամ մոտենալ բուժկենտրոն:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին և հետևել անվտանգության կանոններին. դրանք արվում ենք հանուն ձեր և ձեր հարազատի առողջության։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com