Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ ոստիկականության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանի փաստաբանների խոսքով՝ մարտի 5-ին, գիշեր ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Արամ Վարդանյանի տնից բերման են ենթարկել 3 մարդու։ 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, նրանցից մեկն Արամ Վարդանյանի եղբորորդին է։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com