Երեւանում հեպատիտ B-ի վերաբերյալ համաժողով է ընթանում

Երեւանում մոնոթեմատիկ համաժողով է ընթանում, որը նվիրված է հեպատիտ B-ի խնդրին։ Համաժողովի կազմակերպիչը Ասիական եւ խաղաղօվկիանոսյան ընկերակցությունն է։

Դրա նախագահ Յոկոսուկա Օսուման հայտարարել է, որ հիվանդների թվով դա ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Շատերը մեռնում են հեպատիտ B-ի հետ կապված հիվանդությունների պատճառով »,-նշել է նա։

Հեպատոլոգիայի հակական ընկերակցության նախագահ Հասմիկ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հեպատիտ B-ն նույնիսկ ավելի լուրջ խնդիր է, քան հեպատիտ C-ն, որն արդեն բուժելի հիվանդություն է համարվում, այնինչ հեպատիտ  B-ն կարելի է միայն վերահսկել։ Այնուամենայնիվ, Հայաստանում այդ խնդիրն այնքան էլ սուր չէ, որովհետեեւ ի տարբերություն այլ երկրների 15 տոկոսի, Հայաստանում այդ վիրուսով վարակված է բնակչության 2-3 տոկոսը։

Համաժողովին 23 երկրից 400 մասնագետ է մասնակցում, որոնք կքննարկեն հեպատի B-ի ախտորոշման եւ բուժման խնդիրներ։

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com