Երևանյան դպրոցում 10-ամյա երեխան ընկել է աստիճանների վրա և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Երևանում այսօր ժամը 16:20-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 10-ամյա տղա:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Պարզվել է, որ երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցից, որտեղ աստիճանների վրա սահելիս՝ վայր է ընկել:

Երեխան՝ Է. Մ.-ն, սովորում է նշված դպրոցում, իսկ վնասվածքներ ստանալու փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com