Երևանում բախվել են Niva-ն ու BMW-ն. կա 4 վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան 12 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարուժան Ավետյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 55 RR 955 համարանիշի և 49-ամյա Ռաֆիկ Առաքելյանի վարած BMW մակնիշի 30 ԼԼ 573 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ, 15-ամյա Կարինե Ստեփանյանը, 40-ամյա Մարիա Ստեփանյանը, 17-ամյա Գոռ Խաչատրյանը և 31-ամյա Արմեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:ff3c2ffabc26b4a3aa3b6d0709b4a4da8c314c69aaaa6211c46209dea5ba3c439fdd3c77d9dbdb6ad3f224a67318bae4d2a539deaa0c5ce4768b87fa77271549b8d5e7bba35d7ceaf344b44a55c483999805fd24c9692699f6cb59f511b6b0d0d62c1fb0dfdfb4463290007059853455948a9994b4c0a2155839885f629071830565aaa95fa67a74ce064956f143c42f1b0bf2aee94e7415f8dd23de97ac6d2ef19de25bdf694d3b1fbd211bf7e427c2f47e609c3a9f09938f7de8c59d672ea6

Մանրամասները՝ shamshyan.com կայքում  

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com