Երևանում 54-ամյա մալուխագործն էլեկտրաենթակայանում հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ՓԾ կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բուժբրիգադը։ Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գարիկ Հովանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի վայրում քննիչի գործողություններից հետո փրկարարները էլեկտրոցանցի աշխատակիցների հետ մեծ դժվարությամբ փորձելու են դին դուրս բերել նշված հատվածից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը մալուխագործ էր։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

c1715374a3e7e5757b9b2b58680374becd3ce90528180b1f08c811f87a45a9d5e225f93c76a4f10f92bdb7662a1a8d54fd8bcd64e9105155da419a960cdf3887b4782f311f4fdc4b23b82ae55633e02e

Մանրամասները՝  shamshyan.com կայքում

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com