Թուրքիայի կառավարությունը զգուշացրել է կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր հրապարակող ԶԼՄ-ներին

Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման մասին կեղծ լուրեր հրապարակողները կենթարկվեն դատական պատասխանատվության:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ոստիկանությունը ԶԼՄ-ներին զգուշացրել է, որ ժոովրդի շրջանում պանիկա տարածելու նպատակով այդ կապակցությամբ կեղծ լուրեր հրապարակողները կենթարկվեն դատական պատասխանատվության:

Թուրքիան այն երկրներից է, որ չի հրապարակում կորոնավիորսւով վարակվածների վիճակագրությունը: Այս պահին, կորոնավիրուսը տարածվել է աշխարհի ավելի էան 90 երկրներում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com