Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,- ասաց Ավագյանը:

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի:

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ, հիշեցնենք, Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com