Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 40-ի

153091035

Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր 36 զոհի և 95 տուժածների մասին: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածներից չորսը երկաթուղային ընկերության աշխատակիցներ էին: Նրանք պատահարի ժամանակ գտնվում էին գնացքներում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, շատերն աննշան վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել է մեկ այլ շարժակազմ: Բախման հետևանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, ևս երկուսը բռնկվել են:

Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը և մերկասառույցը: Ինչպես հայտնել է Սեմնան նահանգի նահանգապետ Մոհամադ Ռըզա Հաբբազը, կատարվում է միջադեպի հետաքննություն:

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com