Լավրովը դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Թուրքիայում Լավրովը կմասնակցի Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի հանդիպմանը:
«Դեկտեմբերի 1-ին կկայանա ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Թուրքիայի Ալանիա քաղաք: Նա կմասնակցի ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին», — ասել է Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ Լավրովի այցի շրջանակներում կքննարկվեն նաև արդիական միջազգային կարևորության հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը:

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com