Կորոնավիրուսի վտանգի պատճառով Եվրախորհրդարանի հաջորդ նիստը Ստրասբուրգից Բրյուսել է տեղափոխվել

Եվրախորհրդարանի նիստը, որը պետք է հաջորդ շաբաթ անցկացվեր Ստրասբուրգում, տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Եվրահանձնաժողովի ղեկավար Դավիթ Սասոլիին: 

«Կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ Եվրախորհրդարանի բժշկական ծառայության թարմացված զեկույցի հիմքով լիագումար նիստը կանցկացվի Բրյուսելում»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը և ԵՄ Խորհուրդը կրճատել էին հանրային միջոցառումների քանակը, ինչպես նաև Եվրոպական պաշտպանական գործակալության աշխատակցի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո սահմանափակել էին նաև նշված կառույցների մուտքը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com