Հայաստանը և Շվեդիան արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք.Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում:

Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի շրջանակում երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:074A9905 копия

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com