Հայաստանը 2016թ. 50%-ով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը 2016 թվականին 50 տոկոսով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը, դրա մեծ մասն ուղղվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք և՛ նախորդ տարի, և՛ այս տարի զգալիորեն ավելացրել ենք արտահանումը: Այդ տարի մոտ 50 տոկոսով ավելացրել ենք արտահանումը: Այդ թվում՝ մեծ մասն, իհարկե, Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար դա շատ ու շատ կարևոր է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հավելել է, որ շատ դրական բաներ կարելի է ասել ԵԱՏՄ-ին անդամակցության առնչությամբ: «Հարցն այն է՝ ինչպես ցանկացած գործում՝ մարդիկ արագ արդյունք են ակնկալում: Այսօր անդամակցել ենք, իսկ վաղը մենք պետք է ապրենք երկու- երեք անգամ ավելի լավ: Բայց մենք հասկանում ենք, որ այդպես չի լինում: Շատ ավելի լավ է դանդաղ ամուր աճը: Այդ պատճառով Եվրասիական տնտեսական միությունը մեծ ապագա ունի: Ամեն դեպքում՝ մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է նաև, որ ճիշտ է համարում Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու որոշումը, քանի որ երկիրն այդ քայլից շատ կշահի:
«Կոնկրետ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ցավոք, համընկավ այս Միության գլխավոր շարժիչ ուժի՝ Ռուսաստանի Դաշնության՝ պատժամիջոցների սահմանման հետևանքով տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: Մեր տնտեսությունը շատ փոքր է, և մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսությանը, ուստի՝ արտաքին բացասական ազդեցությունը, իհարկե, փոքր- ինչ վատացրել է մեր ցուցանիշները»,-մեջբերում է ria.ru-ն Սերժ Սարգսյանի խոսքերը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com