Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 23 909 է, մահվան դեպքերինը՝ 553

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 909-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 420 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 132 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 553-ի: 

Մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 762 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 911, փաստացի բուժվողներինը՝  10 445 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում թեստավորվել է 2062 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 107 107 քաղաքացի: 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com