ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք, մեկը՝ Մեղրիում. վարակվածների ընդհանուր թիվը 26-ն է, մեկուսացված է 300 քաղաքացի

Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժինը: 

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com