«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով. փոխնախարար

ԱԺ արտահերթ նիստին քննարկման դրվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով:

«Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում»,- ասաց նա:

Ըստ նախագծի՝ կարգավորումներին համահունչ սահմանվում է Պաշտպանի անձեռնմխելիության երաշխիքը:

«Նախատեսվում է, որ Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում»,-ասաց նա:

Հստակ կարգավորում է նախատեսվում նաև պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը։

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com