Մոսկվայում ձերբակալվել է ավտովթարի հետևանքով կանգառում 12 մարդու վրաերթի ենթարկած հայ վարորդը (տեսանյութ)

Նոյեմբերի 13-ի երեկոյան, Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի համար ձերբակալվել է ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ կանգառում վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել են Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:

Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության՝ տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում:  Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:
По факту ДТП с десятью пострадавшими на шоссе Энтузиастов возбуждено уголовное дело

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com