Պուտինն աշխատանքից ազատել է 2 մլն դոլար կաշառք վերցրած նախարարին

Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչև հունվարի 15-ը տնային կալանք է սահմանել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ, որին մեղադրանք է ներկայացվել 2 մլն դոլար կաշառք վերցնելու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տնային կալանքի մասին խնդրանքը քննիչը փաստարկել է նրանով, որ նախարարը հաճախակի է մեկնում արտասահմանյան գործողումների և կարող է թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև ճնշում գործադրել քննիչների վրա:
Դատարանն Ուլյուկաևին արգելել է նաև զբոսանքներ կատարել, որի մասին պնդում էր պաշտպանող կողմը` պատճառաբանելով նախարարի առողջական վիճակով:

Ռուս պաշտոնյային մեղադրում են կաշառք վերցնելու մեջ՝ «Բաշնեվթի» արժեթղթերի պետփաթեթի ձեռքբերումը «Ռոսնեվթի» կողմից դրական գնահատելու համար: Նրան ձերբակալել են կաշառք վերցնելու պահին:

Ինչպես ավելի ուշ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինը Ուլյուկաևին ազատել է զբաղեցրած պաշտոնից` «վստահության կորստով պայմանավորված»:

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com