Սյունիքում մեքենան 120 մետր գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 35 AG 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում, դեպի Արցախ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի հրշեջ-փրկարարները, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 60-ամյա Սոս Վարդանյանի անվամբ։

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com