Սպանություն Հրազդանում․ 81-ամյա կնոջ մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 10 հարվածի հետք

Մարտի 4-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։

Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։

ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com