ԱրժեքներԳլխավոր

Կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

1kviews

Կարևորելով երկրի զարգացման ու կայունացման գործում գիտության, մասնավորապես՝ քիմիայի տեղն ու դերը՝ սույն թվականի սեպտեմբերի 23-27-ը տեղի ունեցավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ-ի,  ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհրդի կողմից, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցում էին անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Գիտաժողովի բացման պաշտոնական մեկնարկը տրվեց սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի նորընտիր տնօրեն Կարեն Գրիգորյանը. ‹‹Միջազգային կոնֆերանսի հարգելի մասնակիցներ, հարգելի կոլեգաներ, հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս ‹‹Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› VI միջազգային գիտաժողովի բացման կապակցությամբ: Ինձ և բոլորիս համար շատ հաճելի է ծանոթ ու արդեն հարազատ դարձած դեմքեր տեսնել այստեղ: Առաջնահերթ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աջակցության շնորհիվ հնարավորություն ընձեռնվեց ևս մեկ, հերթական անգամ ցույց տալ հասարակությանը քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը: Այստեղ ներկայացված են բազմաթիվ հետաքրքիր և հեռանկարային աշխատանքներ, հուսով եմ՝ ամեն ինչ կանցնի եռուն աշխատանքային մթնոլորտում, գիտական մտքերի և մոտեցումների ակտիվ քննարկմամբ››:

Մասնակիցներին ողջունեցին Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

gmpress.am-ի հետ զրույցում Սերգեյ Ռիբինսկին ևս մեկ անգամ ընդգծեց նման կոնֆերանսների անցկացման կարևորությունը, հատկապես, որ  մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են. ‹‹Մեզ համար դա շատ կարևոր է, քանզի ռուսական ավելի քան 400 բուհեր ամեն տարի Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ են գնում, այդ թվում՝ նաև քիմիայի բնագավառից, կրթվում, հետո վերադառնում են ՝ իրենց ավանդն ու կրթական ներուժը ներդնելով` ի բարօրություն մեր երկրների: Լիահույս ենք, որ կոնֆերանսի շնորհիվ նոր գիտական համագործակցություններ կստեղծվեն, ինչը կնպաստի գիտության զարգացմանը և միջազգային համագործակցությունների հետագա ամրապնդմանը››:

На изображении может находиться: 1 человек, в помещении
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Գիտաժողովի մասնակիցներն էլ մինչ բուն գիտական աշխատանքներին և զեկույցներին անցնելն առաջնահերթ հանդես եկան շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով. Վլադիվոստոկից Ս.Բ. Յարուսովան իր խորին շնորհակալությունը հայտնեց, որ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու նման կարևորագույն միջոցառմանը՝ հպարտությամբ և առանձնակի հուզմունքով շեշտելով, որ ոչ մի կոնֆերանս բաց չի թողել: Ելույթներ ունեցան նաև ԸԱՔԻ-ի գիտական գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Կնյազյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Ե. Կոստանյանը, Վրաստանից՝ դոկտոր, պրոֆեսոր Ն. Դոլաբերիձեն, Իսրայելից՝ Ա. Լայքմանը, Տաշքենդից՝ Զ.Կադիրովան, ինչպես նաև՝ գիտնականներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից,  Բուլղարիայից, ՌԴ ԳԱ Կոլայի թերակղզու գիտական կենտրոնից և այլն:

На изображении может находиться: 5 человек, люди сидят, стол и в помещении
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Գիտաժողովի ընթացքում քննարկվեց, վերլուծվեց քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի բնագավառում տեսական ու կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակը և առաջընթացը՝ կարևորելով այն հանգամանքը, որ մասնակիցների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի գիտական ամուր հիմքերի հաստատմանը, համատեղ գիտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ ինտենսիվ քիմիական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների կանխատեսելիությանը:

На изображении может находиться: 2 человека, в том числе Anna Margaryan, в помещении
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Քիմիային և քիմիական տեխնոլոգիաներին նվիրված գիտաժողովը շարունակվեց Դիլիջանում, որտեղ կազմակերպիչներն ու մասնակիցները հանդիպեցին տեղի ավագ դպրոցի տնօրենի, անձնակազմի և աշակերտների հետ: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը, մասնավորապես, որ բոլոր ցանկացողները կարող են համապատասխան քննությունները հանձնելուց հետո ընդունվել և անվճար սովորել Ռուսաստանի Դաշնության՝ իրենց հետ համագործակցող ավելի քան 400  բուհերում՝ տարբեր մասնագիտությունների գծով, այդ թվում՝ նաև  քիմիայի: Այնուհետև կոնֆերանսի  շրջանակներում,  Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված գիտելիքների մակարդակը ստուգող հետաքրքիր խաղ-վիկտորինա կազմակերպվեց՝ քիմիայի վերաբերյալ հարցերով, որին իրենց հարց ու պատասխանով ակտիվ մասնակցություն ունեցան նաև դահլիճում ներկա գտնվող քիմիկոս- գիտնականները:  Հաղթող խմբի անդամներին մրցանակներ ու վկայականներ հանձնվեցին:

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Այնուհետև կոնֆերանսը կրկին շարունակվեց Երևանում, որտեղ մասնակիցներն այցելցին ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ –ի, ծանոթացան ինստիտուտի գործունեությանը, այցելեցին լաբորատորիաներ, ինչպես նաև՝ պայմանավորվածություններ ձեռք բերեցին նոր համագործակցությունների հուշագրեր, պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, իսկ Վլադիվոստոկի պետական տնտեսագիտության և սպասարկման համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների, էկոլոգիայի և շրջակա միջավայրի հիմնախնդիրների ամբիոնի վարիչ Սոֆիա Յարուսովան Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում  ուսանողների և դպրոցականների հետ հանդիպում ու ակտիվ քննարկում ունեցավ՝ քիմիական տեխնոլոգիաների, էկոլոգիայի և շրջակա միջավայրի հիմնախնդիրների ոլորտում կրթության վերաբերյալ՝ իր հերթին ևս ծրագրի շրջանակներում հրավիրելով իրենց մոտ սովորելու, հետագայում նաև՝ համատեղ աշխատելու: Կրթական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի մասնակիցների կողմից այլ ելույթներ և առաջարկներ ևս եղան:

Նշենք նաև, որ Դիլիջանում գտնվելու ընթացքում հրավիրյալները բուն գիտական աշխատանքներից զատ նաև մշակութային ճանաչողական էքսկուրս կատարեցին հայկական հոգևոր-մշակութային կոթողներ՝ Դիլիջանի Հաղարծին ու Գոշավանք վանական համալիրներ, եղան Սևանում, համտեսեցին հայկական ավանդական ուտեստները: Այս ամենը ևս կոնֆերանսի կարևորագույն բաղադրիչներից մեկը կարելի է համարել, քանզի ծանոթ լինելով գործընկերների մշակույթին, ապրելակերպին ու նախասիրություններին՝ առավել նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում գիտա-մշակութային ավելի ամուր և արդյունավետ համագործակցությունների համար:

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо, океан, на улице и природа
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Կոնֆերանսի աշխատանքներն ավարտվեցին սեպտեմբերի 27-ին և բոլոր հյուրերը հեռանալիս նոր համագործակցությունների հեռանկարների հետ միասին իրենց հետ տարան նաև անմոռանալի հուշեր՝ անկրկնելի բնություն ունեցող հյուրընկալ Հայաստանից:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response