ԱռողջապահությունԳլխավոր

Հայաստանում կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդ է ներդրվել

8.4kviews

ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, աշխարհահռչակ պրոֆեսոր Արթուր Սալիբյանն այսօր հանդիպել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Արթուր Սալիբյանը ներկայացրել է ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մեր երկրում ներդրման մանրամասները:

Արթուր Սալիբյանը  երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների  պլաստիկ վիրաբույժների հետ մեր երկրում առաջին անգամ կատարում է ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը:

«Երկու տարում մենք «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում կատարել ենք յոթ վիրահատություն»,-  ասաց վիրաբույժը:

Արթուր Սաիլբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրված է նոր մեթոդով վիրահատություններ անցկացնել նաև Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով ուռուցքաբանության ոլորտում մասնագետի կատարած աշխատանքը` կարևորեց այն հանգամանքը, որ նախաձեռնությունն ուղղված է հատկապես  այն կանանց, ովքեր ունեն նման վիրահատություն իրականացնելու բժշկական ցուցում, սակայն սոցիալապես անապահով են:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում  կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի ներդրման նպատակով հայ մասնագետների հետ ստորագրել համապատասխան պայմանագիր:

Կրծքագեղծի պահպանման երկու փուլ պահանջող վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը: Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով կանանց համար  թե՛ էսթետիկական թե՛ ուռուցքաբանական հիվանդության բուժման տեսանկյունից նախընտրելի արդյունք:

Leave a Response