ԱռողջապահությունԳլխավոր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 107, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45969 է, մահվան դեպքերինը՝ 1201

854views

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45969-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 919 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 282 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1201-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝  41693, փաստացի բուժվողներինը՝ 3075 (մեկ օրում ավելացել է 70-ով): Մեկ օրում արվել է 2631 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 240943 թեստ:

Leave a Response