Կազմվել է ամենասեքսուալ մասնագիտությունների վարկանշային աղյուսակը

Ռուսաստանի Работа@Mail.Ru պորտալն օնլայն- հարցում է անցկացրել` պարզելու համար` որոնք են ամենասեքսուալ մասնագիտությունները: Հարցմանը մասնակցել է 1.839 մարդ` Ռուսաստանի տարբեր մարզերից: Հարցման արդյունքներն ամփոփել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Եվ այսպես, կանացի ամենասեքսուալ մասնագիտությունների վարկանշային աղյուսակը 30% ձայնով գլխավորում է մերկապարուհու մասնագիտությունը: 18-ական տոկոս ձայներով 2-րդ ու 3-րդ ձայները կիսում են բորտ-ուղեկցորդուհին ու ֆոտոմոդելը: Այնուհետև հաջորդում են մերսողի, բուժքույրի, ֆիթնես-մարզուհու, քարտուղարուհու, սպասուհու, դերասանուհու ու բալետի պարուհու մասնագիտությունները:

Տղամարդկանց մասնագիտությունների վարկանշային աղյուսակը 18%-ով գլխավորում է ֆիթնես-մարզիչը: 17 %-ով երկրորդ տեղում մերկապարողն է: 3-րդ ու 4-րդ տեղը 15-ական տոկոսով կիսում են մերսողն ու զինվորականը: Ցանկում ընդգրկվել են նաև պարողի, բարմենի, օդաչուի, փրկարարի, մոդելի ու նավաստիի մասնագիտությունը:

Ռուսների մեծամասնությունը գտնում է, որ կնոջն աշխատավայրում սեքսուալություն է հաղորդում մասնագիտական համազգեստը (53 %), իսկ տղամարդկանց` այն աշխատանքը, որտեղ անհրաժեշտ է քաջություն դրսևորել (29%) և ուժ ցուցադրել (28%):

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com