archiveФевраль 2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բոլոր գյուղերի ‹‹բնավորությունները›› տարբեր են. Մ. Հայրապետյան

Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝  Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո`  1915 թվականին  Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան...