archive28.03.2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բուրաստանում մեծ շուքով տոնվեց Սուրբ Զատիկը

Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ մարտի 27-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեծ շուքով նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Դեռևս 1646թ.-ն կառուցված Ս. Հակոբ եկեղեցի բակում (որը թեպետ պաշտոնապես չի գործում, բայց մասնակի վերանորոգումներից հետո տեղի հավատավոր ժողովրդի համար ուխտատեղի է դարձել) մատաղի սրբագույն արարողությամբ նշանավորվեց տոնի խորհուրդը՝ մեծ ու տոնական ուտեստներով հարուստ սեղանի շուրջ համախմբելով գյուղի ողջ բնակչությանը: Տոնակատարությունն իրենց գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով զարդարում էին գյուղի հրաշամանուկները: Հարկ է նշել, որ ամբողջ ընթացքում գյուղապետ Աշոտ Թարվերդյանն անձամբ էր հետևում, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և...