archive01.05.2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե անհրաժեշտություն լինի՝ բոլորս էլ կգնանք››

  gmpress.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ իրենց զարգացումներով, հետևանքներով ու ելքով՝ ներկայացնելով նաև բոլոր այն օգնությունների մասին տեղեկատվությունը, որ ուղարկվում է սահման: Այս անգամ Արարատի մարզ մեր հերթական այցելության ժամանակ՝ մինչ Ազատավանի գյուղապետ Ս. Խաչատրյանի հետ կանցնեինք բուն զրույցին՝ համայնքի վիճակի, առօրյայի և խնդիրների մասին՝ առաջնահերթ զրուցեցինք, բնականաբար, սահմանային իրավիճակի շուրջ: Ինչպես փաստում է գյուղապետը, բոլորի պես իրենք ևս իրենց լուման են ներդրել այդ կարևորագույն գործում՝ աջակցություն ցուցաբերելով ԼՂՀ-ին, մեր քաջ զինվորներին՝ սնունդ, ծխախոտ և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկելով...