archive20.06.2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե միասնական չլինենք՝ առանձին դժվար կլինի ապրելը››

Կոտայքի մարզի Զովք գյուղում բնակչության (1040 մարդ) հիմնական զբաղվածությունը դաշտավարությունն է, այգեգործությունն  ու անասնապահությունը։ Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքն առավելություն է զովքեցիների համար, քանզի այդպիսով ապրանքի իրացումն ավելի հեշտ է կատարվում: Գյուղում գործում է նաև ‹‹Չանախ›› պանրի գործարանը. բնակիչների մի մասն այստեղ է հանձնում կաթնամթերքը, մնացածը՝ Երևանի շուկաներում: ‹‹Դժվար է գյուղի կյանքը, բայց դե ինչ արած, մարդիկ ապրում են, արարում, վարում, ցանում: Մեր կլիման այնպիսին է, որ ջրվող տարածքներ քիչ ունենք, բայց դե մշակում ենք, եկամուտ թեկուզ քիչ, բայց կա, մարդիկ կարողանում են գոյատևել: Զբաղվածությունը հիմնականում անասնապահությունն է, հողագործությունը. ցանում են...