Թթենի լինեի

Սաղարթով պատված թթենի լինեի,

Ճամփեզրին աճող,

Անցորդին՝ օտար, քայլերով

մոլոր,

Սիրով հով անող …

Տեսներ ստվերս, հոգնած,

տանջահար,

Նստեր զովանար,

Քաղեր պտուղս, ճյուղիցս, ուտեր,

Գոնե հագենար …

Ելներ թարմացած, հովիցս ելներ,

Դեպ վեր սլանար

Թռչնի պես թեթև ու ոգեշնչված …

Արևալույսի ետևից գնար …

 

Վարդան Գրիգորյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com