archive07.07.2016

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Համայնքի ղեկավարն այն մարդն է, ով պետք է կարողանա այդ փողերի կուտակումն անի››. Ս. Ավետիսյան

Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքների առօրյան, նիստուկացը, խնդիրներն ու հոգսերը՝ այս անգամ հանգրվանեցինք Կոտայքի մարզի Զովունի  համայնքում, զրուցեցինք համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի հետ: Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ նախ կարճ պատմական ակնարկ կատարենք. Զովունին գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Եղվարդից 8 կմ հարավ-արեւելք, հիմնադրվել է Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչների կողմից՝ 1965 թ.-ին Ապարանի ջրամբարի կառուցման նպատակով գյուղի տեղափոխման հետևանքով. նախկին գյուղը գտնվել է ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում: 1965թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերաբնակեցվել է Երևանի նախկին Շահումյանի շրջանի...