11/10/2016

Մյասնիկյան պողոտայում երթևեկությունն այս գիշեր կդադարեցվի՝ գծանշման աշխատանքների կատարման նպատակով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում: Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Միջազգային հանրությունը փորձում է ահաբեկչությունների համատեքստում արատավորել իսլամը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը փորձում է վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումների համատեքստում արատավորել իսլամը: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:   «Եթե ահաբեկիչը մահմեդական է, այդ մասին շեշտադրումներ են անում: Եթե ոչ՝ խոսք չի բացվում: Սա ահաբեկչության միջոցով իսլամը վարկաբեկելու փորձեր են: Դուք կյանքում լսե՞լ եք քրիստոնեական, բուդդիստական […]

Կիսվել

No Picture

Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Կիսվել

ContactUs.com