12/10/2016

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Ըստ ԱԻՆ կայքի՝ քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի […]

Կիսվել

Երևանում կանցկացվի «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, […]

Կիսվել

No Picture

Մոսկվայում Ցոյի պատը ցանկանում են 2 մասի բաժանել

Մոսկվայում երաժիշտ Վիկտոր Ցոյին նվիրված պատը պլանավորվում է տեսողականորեն երկու մասի բաժանել. մի մասի վրա կպահպանվեն երկրպագուների գրառումները, իսկ մյուսը, որի վրա մեծ քանակությամբ անպարկեշտ գրառումներ ու գովազդ կա, կնկարազարդվի երաժշտի դիմանկարը պատկերող գրաֆիտիով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով M24-ին:   «Մենք առաջարկում ենք կիսել պատը. մի մասը կպահպանենք երկրպագուների խնդրանքով, իսկ երկրորդի […]

Կիսվել

Դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 24-ից. նախարարություն

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։  Այս մասին հայտնում են ՀՀ կրթության նախարարությունից։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը […]

Կիսվել

ContactUs.com