09/11/2016

Նախագահն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, «Արա Խանոյան» վարժարան և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք […]

Կիսվել

No Picture

Արմեն Հայրապետյանն ազատվել է ՍԱՊԾ պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Արմեն Հայրապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական […]

Կիսվել

Ստամբուլի նախկին նահանգապետը պահանջել է ոչնչացնել Դինքի սպանության նախապատրաստության նյութերը. ամբաստանյալի հայտարարությունը

Ստամբուլում շարունակվում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը: Նախօրեին կայացած դատական նիստում աղմկահարույց հայտարարություն է արել ամբաստանյալներից Տրապիզոնի հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, որը խոստովանել է, որ Դինքի սպանության նախապատրաստական փուլում Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Ջելալեդդին Ջերահն իրենից պահանջել է ոչնչացնել սպանության նախապատրաստման մասին վկայող […]

Կիսվել

Ավտոմաքսատանը մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում. ՊԵԿ

ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հետևողական միջոցառումներ են իրականացվում սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում։ […]

Կիսվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Թրամփ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: […]

Կիսվել

Պուտինը շնորհավորել Է Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հեռագրում Վ.Վ.Պուտինը հույս Է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես նաեւ լուծել միջազգային օրակարգի հրատապ հարցերը եւ արդյունավետ […]

Կիսվել

Դոնալդ Թրամփը` ԱՄՆ 45-րդ նախագահ

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ 45-րդ նախագահը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն է, ով հաղթել է նախագահական ընտրություններում՝ ունենալով ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը: Դեմեկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ունի 218 ձայն։ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար պահանջվում էր Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները, որոնք արդեն ունի Դոնալդ Թրամփը: Բացի այդ Թրամփը հաղթել է նաև […]

Կիսվել

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, […]

Կիսվել

ContactUs.com