Արմեն Հայրապետյանն ազատվել է ՍԱՊԾ պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝
Արմեն Հայրապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com