10/11/2016

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աջափնյակում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ից Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հալաբյան փողոցով նշված խաչմերուկ մոտեցող հատվածներում երկու կողմերից հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարգարյան փողոց […]

Կիսվել

Քաղաքացիների աշխատավարձերից ամսական կպահվի 1000 դրամ՝ զինծառայողների մահվան դեպքում ընտանիքին հատուցում վճարելու համար

Այսօր Կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել […]

Կիսվել

ՌԴ գյուղնախն առաջարկում է 2-3 տարով հետաձգել թուրքական լոլիկի առաքումը ռուսական շուկա

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է 2-3 տարով հետաձգել թուրքական լոլիկի առաքումը ռուսական շուկա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով նախարարության Ագրոարդյունաբերական համալիրի շուկաների կարգավորման վարչության տնօրեն Վլադիմիր Վոլիկին: «Մենք կարծում ենք, որ այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում են ոլորտում ներդրումներ անող անձինք, սխալ կլիներ վերսկսել լոլիկի ներկրումը Թուրքիայից: Լոլիկի ներկրումը պետք է հետաձգվի, որպեսզի […]

Կիսվել

Հայկական պարը` Իլինոյսի Բալետի և Արվեստի Ակադեմիայում

Օրերս Ամերիկյան CBS  հեռուստաընկերությունը և Chicago Tribune օրաթերրթը անդրադարձ են կատարել հայկական պարարվեստին, մասնավորապես ներկայացնելով պարուսույց-բալետմեյստեր Հրաչյա Կոստանյանի գործունեությունն, ով աշխատում է Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքում գտնվող Բալետի և Արվեստի Ակադեմիայում: Մեկ տարի է արդեն, ինչ Հրաչյան ժամանել է ԱՄՆ և աշխատում է այս հաստատությունում: Ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Բելլա Լեվինսոնի կողմից ստանալով աշխատանքի առաջարկ Հրաչյան հանձն […]

Կիսվել

ՀՀ Նախագահի և ԱՄԷ փոխնախագահի հանդիպումից հետո ստորագրվել են հայ-էմիրաթական համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր […]

Կիսվել

Ադրբեջանում պաշտոնյան հարձակվել է կոլումբիական դրոշի վրա`շփոթելով այն հայկական դրոշի հետ

Ադրբեջանի Դաշքեսան շրջանի ղեկավար Ահադ Աբիևը երկրում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ որոշել է անմահանալ հայրենիքի պատմության էջերում որպես Հայաստանի դրոշը «կոտրած» ղեկավար: Նա տոնական միջոցառման ընթացքում բռունցքով կոտրել է ՀՀ դրոշի գույներով ներկված շիֆերը, որը, սակայն, ադրբեջանցի զինվորականը պահել է հակառակ կողմից` Կոլումբիայի դրոշի գույների հերթականությամբ, ինչի արդյունքում փաստացի Աբիևը «կոտրել» է ոչ թե Հայաստանի, […]

Կիսվել

Մինչև տարեվերջ ՀՀ և ԵՄ կստորագրեն շրջանակային համաձայնագիր. դեսպան

Լեհաստանն աջակցում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է հանդիսանա երկու կողմերի հարաբերությունների իրավական բազան: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 9-ին՝ Լեհաստանի անկախության տոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Հայաստանի մշակույթի և Լեհաստանի մշակույթի և ազգային […]

Կիսվել

Արդարադատության նախարարության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություն: «Վերացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող՝ արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության գործունեության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է […]

Կիսվել

Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։Ինչպես և մի շարք այլ տոների դեպքում, երիտասարդության օրվա պարագայում էլ կա թե՛ միջազգային օր (որը նշվում է օգոստոսի 12-ին) և թե՛ համաշխարհային օր, որը նշվում է այսօր։ Երիատասարդության համաշխարհային օրվա տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի […]

Կիսվել

ԱՄՆ-ում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից դժգոհ հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել փողոցներ, տեղեկացնում է BBC-ն: Վաշինգտոնում ցուցարարներ են հավաքվել Սպիտակ տան դիմաց՝ պարզելով ռասիզմը, սեքսիզմը եւ այլատյացությունը դատապարտող պաստառներ: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքների համար պայքարը շարունակելու են: Կալիֆորնիայում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցականները եւ ուսանողները: Լոս-Անջելեսում երիտասարդները երթ են […]

Կիսվել

ContactUs.com