Արդարադատության նախարարության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություն:

«Վերացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող՝ արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության գործունեության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՊԵԿ-ին»,- ասաց վարչապետը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com