11/11/2016

Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2016 թ.-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2016 թվականի նոյեմբեր — 2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 […]

Կիսվել

Կորցրած զինգրքույկը վերականգնելու համար 200 ԱՄՆ դոլար պահանջած մայորը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ

ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի […]

Կիսվել

Նախագահական կառավարման համակարգը թույլ կտա Թուրքիային ավելի արագ զարգանալ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական կառավարման համակարգն ավելի արագ զարգանալու հնարավորություն կընձեռի երկրին, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը որպես օրինակ մատնանշել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Ըստ նրա՝ չնայած այդ երկու երկրների կառավարման համակարգերի տարբեր կերպ աշխատելուն՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ն նախագահական համակարգով ղեկավարվող երկու հզոր երկրների լավագույն օրինակ են: […]

Կիսվել

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության […]

Կիսվել

Ըստ հաղորդման՝ ոստիկանները թաքցրել են գողության դեպքը. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ.  տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։ Մասնավորապես՝ Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվել է աշխատանքի վայրում, […]

Կիսվել

Հրդեհ «Լուսին» գործարանում

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող «Արտֆուդ» գործարանի մոտակայքում: Հետադարձ կապով ճշտվել է, որ այրվում է «Արտֆուդ» գործարանի մոտակայքում գտնվող չշահագործվող «Լուսին» գործարանի պահակի սենյակը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 90 հասցեում գտնվող […]

Կիսվել

Այսօր առավոտվանից ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ […]

Կիսվել

ContactUs.com