14/11/2016

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 14-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցությունը նոյեմբերի 14-ին` ժամը 18:15-ին, գործադիր մարմնի նիստ կգումարի»,- ասաց Թադևոսյանը: Նա հավելեց, որ սա կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստն է և որևէ արտահերթ բան չկա: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Բացվեց զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը

2014թ-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայրում՝ Չարենցավանում այսօր բացվեց 1990-ից մինչև օրս զոհված բոլոր հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան: 33 օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառաjող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է: Արձանի բացումը կատարեցին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ […]

Կիսվել

«1000 դրամի» օրինագիծը շահադիտական նպատակ չի հետապնդում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ զինծառայողների համար 1000 դրամ հատկացնելու մասին օրենքի նախագծի շուրջ հնչած քննադատություններին ծանոթ է, կարևորում է երկխոսությունը բոլոր շերտերի մեջ: «Ես գիտեմ, որ այս օրերին հնչել են սուր, հաճախ միմյանց վիրավորող արտահայտություններ: Հավատացեք, որ սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում սրա մեջ, որովհետև այս օրենքի բովանդակությունը, կարծես թե, այն չէր, […]

Կիսվել

No Picture

Արմեն Երիցյանը հանձնարարել է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում

Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել […]

Կիսվել

Բուլղարիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել Ցեցկա Ցաչեւայի՝ իշխող կուսակցության անունից նախագահի պաշտոնի համար պայքարում պարտությունից հետո։ Նախաձեռնող հանձնաժողովի կողմից առաջադրված սոցիալիստական կուսակցության անդամ գեներալ Ռումեն Ռադեւը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հաղթանակ է տանում։ Ընդդիմադիր Ռադեւը հավաքել է ձայների ավելի քան 59 տոկոսը։ «Վարչապետ Բոյկո Բորիսովը կառավարության հրաժարականի մասին դիմում է […]

Կիսվել

Իշխանությունները պատճառ են բերում բանակի կարիքները. Զ. Փոստանջյան

«Հայաստանի իշխանություններն ուզում են ընտրություններից առաջ լցնել բյուջեն եւ պատճառ են բերում բանակի կարիքները»,- այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն»-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով քաղաքացիների աշխատավարձից զինվորականների կյանքի և առողջության համար 1.000 դրամ հավաքագրելու մասին օրինագիծը:   Նրա խոսքով՝ հասարակությանն առաջարկում են վճարել հենց բանակի համար, որպեսզի ոչ ոք չհրաժարվի: Իրականում […]

Կիսվել

Վ. Պուտինը կարգադրել է ՌԴ-ի եւ ՀՀ զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել մի կարգադրություն, համաձայն որի  հավանության  է արժանացրել ՌԴ-ի  եւ ՀՀ  զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: «Ընդունել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է այդ փաստաթղթում: Ըստ որի  Ռուսաստանի ՊՆ-ը պետք է ԱԳՆ-ի մասնակցությամբ […]

Կիսվել

Պլանային ջրանջատում Աջափնյակում, Դավթաշենում, Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նոր Խարբերդում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին. 1. Ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ժամը 10.00-ն. Աջափնյակ վարչական շրջանի՝  Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան փող. 16-ից-38 համարների, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի եւ «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի, Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր […]

Կիսվել

ContactUs.com