16/11/2016

Քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքներն ու այդ մասով Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը: Վահե Նիկոյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի կողմից ձևավորած աշխատանքային խումբն ավարտել է բանակցությունները երկու ընկերությունների կոնսորցիումի հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ […]

Կիսվել

Հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան (տեսանյութ)

Այսօր Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 20 տարեկան: Երևանի Եռաբլուր պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի հիշատակի տուրք մատուցելու էին եկել հարազատները, դպրոցական և բակային ընկերները: Եռաբլուրում էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության այլ  ներկայացուցիչներ: Ռոբերտ Աբաջյանի հիշատակին տուրք մատուցելու էր եկել նաև […]

Կիսվել

Ֆրանսիացի մասնագետների հետ քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը

Երևան — Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր: Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի […]

Կիսվել

Հայաստանը և Մոլդովան չեղարկել են մուտքի արտոնագրերի ռեժիմը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ […]

Կիսվել

Կազմել եմ ճիշտ նախագիծ, ճիշտ եմ արել, որ խորհրդարան եմ բերել այս տեսքով

1000 դրամ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների ընտանիքներին աշխատավարձերից պարտադիր կարգով փոխանցելու հարցի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորին է հետաքրքիր: ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական անկեղծ ու բովանդակային քննարկման համար: «Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ՝ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների, լուծումների շուրջ, բայց մենք բոլորս համաձայն […]

Կիսվել

Գյումրիում կրակոցներ են հնչել

Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնաչել: Ոստիկանությունից հայտնեցին, որ կրակոցների մասին ահազանգ ստացել են 13:00-ի սահմանում, այս մասին կատարվում է ուսումնասիրություն: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել «Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդու եւ Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Արցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան

«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները արդեն ողջունել ենք այդ նախաձեռնությունը և երբ այստեղ ամեն ինչ ավարտվի հաջողությամբ օրենքը մտնի ուժի մեջ, մենք Արցախում նախաձեռնելու ենք նման օրենքի նախագիծ և մենք առաջարկելու ենք, որ մենք միասնական հիմնադրամի շրջանակում գործենք»,-«Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով  «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ […]

Կիսվել

Հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ

Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական […]

Կիսվել

Մոսկվա – Երևան ավտոբուսի տուժած ուղևորներից 18-ն արդեն դիմել են նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում շարունակվում է 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով դիմումների ընդունումը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը […]

Կիսվել

Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության […]

Կիսվել

ContactUs.com