17/11/2016

ՀՀ մարզպետներին է ներկայացվել գյուղերի բնակիչների համար լրացուցիչ եկամուտ ապահովելուն միտված գյուղական զբոսաշրջության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից, մարզպետներն ըստ մարզերի զեկուցել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ […]

Կիսվել

Հայաստանը և Շվեդիան արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք.Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, […]

Կիսվել

«Սասնա ծռեր» խմբի անդամների մեղադրանքները խստացվել են. Ս. Բարսեղյանն ու Ա. Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջադրված մեղադրանքները լրացվում և խստացվում են: Եվ այսպես, Վարուժան Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. դրանք սահմանում են՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից՝ կյանքի կամ առողջության համար […]

Կիսվել

Երևանում 54-ամյա մալուխագործն էլեկտրաենթակայանում հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ՓԾ կապիտան Ալիկ Սարգսյանի […]

Կիսվել

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, օմբուդսմենի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը չորեքշաբթի օրը այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին […]

Կիսվել

Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի դատարանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (Հաագայի դատարան)։ Որոշումը, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, պայմանավորված է Ազգային շահերով։ Նա հաստատել է, որ պատճառը Հաագայի դատարանի դատախազի ձևակերպումներն են, որի համաձայն, Ղրիմի բռնակցումը հավասարազոր է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտության։ «Ռուսաստանի Դաշնությունը դե յուրե չի գտնվել […]

Կիսվել

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է. Սերժ Սարգսյան

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Այն հարցին, թե ինչ է ակնկալում կառավարության նոր կազմից ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Առաջին խնդիրը կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, իսկ այնուհետ վերլուծելը՝ մեր տնտեսության վիճակը, խոչընդոտները […]

Կիսվել

Հայաստանը 2016թ. 50%-ով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը 2016 թվականին 50 տոկոսով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը, դրա մեծ մասն ուղղվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք և՛ նախորդ տարի, և՛ այս տարի զգալիորեն ավելացրել ենք արտահանումը: Այդ տարի մոտ 50 […]

Կիսվել

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Ուսանողների միջազգային օրը (International Students’ Day), որը սահմանվել է 1946թ.՝ Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ: Իհարկե, տոնը մտազուգորդվում է երիտասարդության, ռոմանտիզմի և ուրախության հետ, սակայն դրա արմատները գալիս են Երկրորդ աշխարհամարտի տարիներից ու կապված են ողբերգական իրադարձությունների հետ: Ինչպես նշում է calend.ru-ն, 1939թ. հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից […]

Կիսվել

Արմեն Ամիրյանը սկզբունքորեն դեմ է ՀՀԿ-ական դառնալուն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչև ՀՀԿ համագումարը բոլոր նորանշանակ նախարարները կանդամագրվեն ՀՀԿ-ին։ Միակ նախարարը, ով մինչ այս պահը համառում է՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է։ Նա բացատրում է, որ սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

ContactUs.com