21/11/2016

«Ինգո Արմենիա»-ն իր աշխատակիցների փոխարեն կվճարի 1000 դրամ պարտադիր վճարը

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, կարևորելով «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հասարակության և բանակի միջև կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ողջունում է ՀՀ ՊՆ նախագիծը՝ հայրենիքը պաշտպանող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նախաձեռնությունը, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն այս ծրագրին աջակցելու նպատակով պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել իր աշխատակիցների աշխատավարձից հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարները: Ընկերության գործադիր […]

Կիսվել

Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում չէ, բայց նոր վարչապետը «կկարգավորի ամեն ինչ». Bloomberg

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում լուրջ փոփոխությունների կարիք է տեսնում և պնդում է, որ իր գլխավորած կառավարությունն առաջարկում է ամենաարագ փոփոխությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Հայաստանի տնտեսությունն առաջ մղելու` վարչապետ Կարեն Կարապետյանի տեսլականը: «Մենք կստեղծենք հավասար մրցակցային պայմաններ գործարարների համար: Գործարարների համար խոչընդոտներ չպետք է լինեն»,- Կարապետյանի […]

Կիսվել

Նոյեմբերի 25-ին ՀԾԿՀ-ն կսահմանի Հայաստանում գազի սակագինը

2016 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ կգումարի, որի օրակարգում գազի սակագնի սահմանման հարցն է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել է հետևյալ նախագիծը. ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի […]

Կիսվել

Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը կրթամշակութային հաստատություններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Ինչպես տեղեկացնում են Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև  վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին  հանձնարարվել է […]

Կիսվել

Տարոն Մարգարյան. «Ամանորի տոնական միջոցառումները ևս պետք է անցկացվեն համեստ ձևաչափով»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը: «Ինչպես գիտեք, դեռ մայիս […]

Կիսվել

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով,  Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում […]

Կիսվել

Թ. Վարդանյանը նշանակվել է ԴԱՀԿ ծառայության ՇՄ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին: Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի […]

Կիսվել

Հանգստյան օրերին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում […]

Կիսվել

ContactUs.com