25/11/2016

Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր 36 զոհի և 95 տուժածների մասին: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածներից չորսը երկաթուղային ընկերության աշխատակիցներ էին: Նրանք պատահարի ժամանակ գտնվում […]

Կիսվել

Երկկողմ առևտրի մակարդակը հեռու է բավարար լինելուց. Իրանում ՀՀ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ջամ-ե ջամ» օրաթերթին, որում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական առևտրաշրջանառությանը, երկու երկրների տնտեսական կապերի ապագային և այլ հարցերի։ — Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ: […]

Կիսվել

Շենգավիթի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դի՝ դանակի հարվածների հետքերով

Երևանում այսօր ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում, մահճակալի վրա հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ա. Մ.-ի դին։ Դատաբժշկի նախնական […]

Կիսվել

Տոկիոյում 1962 թ-ից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել (լուսանկարներ)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 1962 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել: Նույնիսկ տասնամյակներ առաջ, երբ այնտեղ տարեկան մեկ կամ երկու անգամ ձյուն է տեղացել, քաղաքի բնակիչներին բախտ չի վիճակվել մեծ քանակությամբ ձյուն տեսնել։ Boredpanda.com-ը հավաքել է Ճապոնիայի մայրաքաղաքի արտասովոր, ձյունառատ նոյեմբերը պատկերող լուսանկարները, որոնք ցուցադրում են տարվա այս եղանակի ողջ հմայքը:         […]

Կիսվել

ContactUs.com