05/12/2016

Սանկտ Պետերբուրգը` աշխարհի լավագույն զբոսաշրջային մայրաքաղաք

Սանկտ Պետերբուրգը World Travel Awards մրցանակի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն մշակութային ուղղությունը ճանապարհորդությունների համար. հաղորդում էքաղաքի զբոսաշրջության զարգացման կոմիտեն: Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակի World’s Leading Cultural City Destination 2016 անվանակարգի շնորհման արարողությունը կայացել է Մալդիվներում: Սանկտ Պետերբուրգից բացի հաղթանակի համար պայքարել են նաև Պեկինը, Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Ռիո դե Ժանեյրոն, Հռոմը, Սիդնեյն ու Վենետիկը: […]

Կիսվել

Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց […]

Կիսվել

Վլադիմիր Հակոբյանը՝ արագ շախմատի միջազգային մրցաշարի չեմպիոն

Դուբայում ավարտվել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցել է նաև Վլադիմիր Հակոբյանը: ՀՇՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարում Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Վիկտոր Մոսկալենկոն զբաղեցրել […]

Կիսվել

ԱԺ-ում բաց դաս է անցկացվել, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահը

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները և դասախոսները: Հյուրերը նախ հետևել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: […]

Կիսվել

Վանաձորում այրված տնակի 5 բնակիչները ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում

Վանաձորում այսօր այրված տնակում բնակվող Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները՝ 5 քաղաքացի ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ ճգնաժամային կենտրոն ժամը 09.35-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում: Դեպքի վայր էին […]

Կիսվել

ԱԺ-ն մերժեց «ԿԳԲ–ականների» մասին Զարուհի Փոստանջյանի օրինագիծը

Ազգային ժողովը  մերժեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԽՍՀՄ ՊԱԿ նախկին աշխատակիցների լյուստրացիայի մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 70, եւս 4-ը ձեռնպահ են մնացել: Օրինագիծն առաջարկում է սահմանափակել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հանրաքվեն ՊԱԿ–ում, հետախուզության  եւ հակահետախուզության մարմիններում աշխատող կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց՝ պետական պաշտոններ […]

Կիսվել

Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ բազմահազար քաղաքացիների պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ ՀայաստանՆ» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը […]

Կիսվել

Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ էլի շատերը կժամանեն Հայաստան՝ որպես դիտորդ Խորհրդարանական ընտրություններին

Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը ներկայացրել է «Արդարություն Հայաստանին» արշավի իրենց նոր նախաձեռնությունների մասին: Դերասանուհին նախ հիշեցրել է, որ «Արդարություն Հայաստանին» արշավը սկսվել է սեպտեմբերի 21-ից, որի միջոցով սփյուռքահայ հայտնի մակույթի գործիչները պահանջներ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին: ««Արդարություն Հայաստանին» նախաձեռնության առաջին քայլը ստորագրահավաքն էր, որն ուղեկցվում էր […]

Կիսվել

Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է: Գավառի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: ՀՀ միջպետական […]

Կիսվել

Հրդեհ Դավիթաշենում. Փրկարարները 56-ամյա բնակչին դուրս են բերել անգիտակից վիճակում

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38-րդ շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 01.53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ […]

Կիսվել

ContactUs.com