09/12/2016

Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող 18-ամյա Սոնա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզուհին պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 96 կգ և հրել 122 կգ` երկամարտի 218 կգ արդյունքով նվաճելով արծաթե մեդալ։ Մինչև 20 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սամվել […]

Կիսվել

Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003թ. այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակով քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրման համար բացվել էր կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել էր Գլխավոր ասամբլեայի կողմից 2003-ի նոյեմբերի 1-ին։ Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից կաշառք վերցնելը համարել հանցագործություն: Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն՝ […]

Կիսվել

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը՝ դեկտեմբերի 10-ին

Դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում […]

Կիսվել

Դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենից ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում արտակարգ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]

Կիսվել

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

ContactUs.com