14/12/2016

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի […]

Կիսվել

Սևանա լճի հարակից համայնքների բնակիչներն արձագանքել են ապօրինի ձկնորսություն չիրականացնելու հորդորներին. նախարարություն

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից, Արծվիկ Մինասյանը  կարևորելով երեք կառույցների իրականացրած համատեղ նպատակային աշխատանքները, […]

Կիսվել

Հյուրանոցում հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին

Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում դի է հայտնաբերվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և […]

Կիսվել

Հունահայ համայնքը տոնում է հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120-ամյակը

Երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին, Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել էին, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճուղը և «Արարատ» ՄՄ միությունը: Երեկոյի բացման խոսքում, ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսն ասաց, որ կազմակերպված միջոցառումը, ըստ էության առաջինն է իր բնույթով, որ երբեւէ կազմակերպվել է Հունաստանում և ներողություն խնդրեց […]

Կիսվել

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, […]

Կիսվել

Բքի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի գրեթե բոլոր ճանապարհները

Տեղացած առատ ձյան և շարունակվող բքի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի գրեթե բոլոր ճանապարհները: Քեթի-Բավրա ճանապարհահատվածում առկա է նաև ցածր տեսանելիություն: Խորհուրդ է տրվում վարորդներին երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Շիրակի մարզպետարան Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

ContactUs.com