15/12/2016

Մոսկվայում ԴԱԻՇ-ի ծրագրած ահաբեկչությունների շարք է կանխվել

RIA-ն հայտնում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը։ Նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել: Տեղեկատվության համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԴԱԻՇ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից […]

Կիսվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

«Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի». Ստամբուլի հայ համայնքը վրդովված է պատրիարքի ընտրությունների ձգձգմամբ

Ստամբուլի հայ համայնքը Պոլսո հայոց պատրիարքի սպասվելիք ընտրությունների վերաբերյալ ներհամայնական հանդիպումների շարք է սկսել: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցուն կից Նազար Շիրինօղլուի անվան սրահում: Այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը: Ստամբուլում գործող «Տեսակետների հարթակ» կազմակերպության նախաձեռնած ժողովն աչքի է ընկել հայ համայնքի անդամների ակտիվ մասնակցությամբ. ներկա է գտնվել […]

Կիսվել

Հայաստանում հիվանդների թիվը նվազել է մոտավորապես 2,5 անգամ. ԱՆ

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անդրադարձել է սեզոնային գրիպի դեպքերին: Թեեւ մինչեւ այժմ նախարարության աշխատակիցները հերքում են համաճարակի առկայությունը, նախարարը կամա թե ակամա բառն օգտագործում է: «Համաճարակի մակարդակը իջել է մոտավորապես երկուսուկես անգամ: Եթե մեկուկես շաբաթ առաջ հիվանդների մաքսիմալ քանակը 17 000 էր, այսօր կա 5000-ից 5200 հիվանդ»: Չնայած, ըստ նախարարի, հիվանդները պակասել են, սակայն հոսպիտալացվածների թիվը դեռեւս […]

Կիսվել

Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 ՍF 273 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել […]

Կիսվել

ContactUs.com