20/12/2016

Ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Նիստերը […]

Կիսվել

Երեւանում ցածր ջերմաստիճանը գերազանցել է 1971թ. ռեկորդը. Գ.Սուրենյան

Այս գիշեր բավական ցուրտ է եղել Արարատյան դաշտում եւ Երեւանում: Գրանցված ցածր ջերմային ֆոնը գերազանցել է նախկին ռեկորդները: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Անցած գիշեր Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը հասավ -22 աստիճանի, որը -6.4 աստիճանով գերազանցեց 1971 թվականին գրանցված ռեկորդը՝ -15.6 […]

Կիսվել

Իրանի նախագահի այցը Հայաստան ուշացած է, բայց այն կլուծի մի շարք հարցեր. իրանագետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը ուշացած է: Լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Պաշտոնական այցով վաղը Հայաստան այցելող Ռոհանին, ըստ Իսկանդարյանի, շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, և Իրանում անցկացվելու են երկրի ղեկավարի նոր ընտրություններ: Իրանագետը նշեց, որ հայտնի չէ՝ Ռոհանին կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ: Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ վաղվա հանդիպման ժամանակ […]

Կիսվել

Ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 7-ի

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 7-ի, գրում է թուրքական haber7.com կայքը: Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել է 5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են եղել նաև մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի մայրը, քույրը և հայրը: Ձերբակալվել են նաև Ալթընթաշի՝ Անկարայում վարձած բնակարանում նրա հետ միասին ապրող երկու գործընկերները: Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ […]

Կիսվել

«Գազպրոմ»-ը կարող է կորցնել Թուրքիայում իր ամենախոշոր ակտիվը. Коммерсантъ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է կորցնել Թուրքիայում իր ամենախոշոր ակտիվը. երկրի իշխանությունները դեկտեմբերի սկզբին թուրք կրոնական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի կասկածանքով ազգայնացրել են երկրում գազի ամենախոշոր մասնավոր ներկրող Akfel Holding-ը, որտեղ բաժնետոմսեր ունեն ռուսական «Գազպրոմ»-ը և «Գազպրոմբանկ»-ը: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Թերթի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ին թուրքական իշխանությունները փոխել են […]

Կիսվել

Բեռլինում զոհված անձանց թիվը հասել է 12-ի

Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատար ավտոմեքենայի մարդկանց բազմության մեջ մխրճվելու հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է 12-ի, հաղորդում է Ինտերֆաքսը: 48 մարդ հոսպիտալացվել է: Ոստիկանության տեղեկություններով, դա դիտավորություն է եղել վարորդի կողմից, որին ձերբակալել են: Տեղի լրատվամիջոցների հաղորդման համաձայն, նա պակիստանցի փախստական է: «Մեր հետաքննիչները կարծում են, որ բեռնատարը միտումնավոր է մխրճվել սուրբծննդյան տոնավաճառում հավաքված […]

Կիսվել

ContactUs.com