22/12/2016

No Picture

Կառավարությունը ապաքրեկանացնում է բիզնեսը

Կառավարություն այսօրվա նիստում  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները: Այսինքն տնտեսվարողը հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքում այսուհետ նոր չափի պատժամիջոց կսահմանվի, այսիքն` կապաքրեականացվի, եթե […]

Կիսվել

«Հայպետֆիլհարմոնիան» 100 մլն դրամ կստանա երաժշտական 11-րդ փառատոնը կազմակերպելու համար

«Հայպետֆիլհարմոնիան» 100 մլն դրամ կստանա: Այս մասին կառավարության որոշումը ընդունվեց դեկտեմբերի 22-ի նիստում: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ միջոցները կհատկացվեն Երեւանյան երաժշտական միջազգային 11-րդ փառատոնը նախապատրաստելու համար: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Դեսպանի սպանությունը ռուս-թուրքական հարաբերություններին վնասելու նպատակով պատվիրված լինելու վարկածը շատ պարզունակ է. թուրք սյունակագիր

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Ունալ Չևիկյոզն իր նոր հոդվածում անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը: Չևիկյոզը նշում է, որ մարդասպանի՝ ոստիկանության համակարգի աշխատակից լինելը խոսում է Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ բացերի և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր ձերբակալությունների անարդյունավետ լինելու մասին: Սյունակագիրն ընդգծում է, որ այս դեպքն ահռելի մեծ բիծ է […]

Կիսվել

«Ժողովուրդ». Մանրամասներ Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից

«Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։   Նախ` հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ խեղդամահ արված։   Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա՝ […]

Կիսվել

Ներկայում ոչ մի երկիր չի կարող ասել, որ ապահովագրված է ահաբեկչությունից. Թուրքիայի վարչապետ

Միջազգային հանրությունը պետք է մի կողմ դնի ահաբեկչության վերաբերյալ իր հակասական մեկնաբանություններն ու մեկ ընդհանուր դիրքորոշում որդեգրի դրա դեմ պայքարի հարցում։ Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Բոլոր այս հարձակումները ցույց են տալիս, որ ոչ մի երկիր չի կարող ասել, որ ապահովագրված է ահաբեկչությունից: Նրանք, ովքեր կարծում են, […]

Կիսվել

Վարչապետը հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել իր կողմից տրված բոլոր հանձնարարականները

Կառավարության նիստն այսօր սկսվել է Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը հանձնարարել է ամփոփել իր կողմից տրված բոլոր հանձնարարականներն ու մինչև տարեվերջ ավարտել դրանք: Բացի այդ, նախարարներն ու  գերատեսչությունների ղեկավարները հունվարին պետք է հաշվետվություններ, ինչպես նաև 2017-ի իրենց գերակա խնդիրներն ու ծրագրերը ներկայացնեն: Կարեն Կարապետյկանը նաև խնդրել է ամփոփել, ռևիզիա անել՝ ի՞նչն է ճիշտ, ի՞նչը ոչ: «Ծրագրերը, […]

Կիսվել

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների հարցը

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նշենք, որ սույն նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ 1997 թվա­կանի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդված 14-րդ կետի 14.1-ին և 14.4-րդ ենթա­կե­տե­րում «բազային տուրքի 100 000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 500 000-ապատիկի […]

Կիսվել

Ավարտվել է «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կողմից ԱԺ պատգամավորից շորթում կատարելու գործի նախաքննությունը

ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել […]

Կիսվել

Դեկտեմբերի 25-26-ին տաք օդային հոսանքների բուռն ներհոսքի շնորհիվ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 13-15 աստիճանով. Գ. Սուրենյան

Հայաստանին մոտենում է Միջերկրական ծովի շրջաններում ձևավորված ցիկլոն, օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ 25-26-ին հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածությունը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում բարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Այս մասին  հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերի 24-ի ցերեկը հատկապես Շիրակում, Կոտայքում, […]

Կիսվել

ContactUs.com