23/12/2016

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -16-18, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը […]

Կիսվել

ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են իրենց լիազորությունները չարաշահելու համար. բնակարան վաճառելու գործ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել […]

Կիսվել

Պուտին. Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը

Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը ՝ դուրս գալով ՀՀՊ մասին համաձայնագրից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը՝ դուրս գալով հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից։ Դա ակնհայտ է։ Երբ կողմերից մեկը միակողմանի կարգով դուրս է գալիս այդ համաձայնագրից եւ ասում, որ ինքն […]

Կիսվել

Ս. Սարգսյանը մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի […]

Կիսվել

Ուսումնական այցով ՀՀ-ում են Սերբիայի օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 22-ից 24-ը ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի (Օմբուդսման) աշխատակազմի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Հայաստանում ազգային կանխարգելման մեխանիզմի, գործունեության ուսումնասիրությունը եւ երկու ինստիտուտների միջեւ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում մի շարք քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ […]

Կիսվել

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լեոնիդ Կալաշնիկովն ու երեւանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել […]

Կիսվել

ՀՀ կառավարությունը 40 մլն եվրո վարկ կվերցնի

Խորհրդարանն այսօր ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Իսկ մինչ այդ քվեարկության դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հիշեցնենք, նախատեսվում էր օրենքը համահունչ դարձնել ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքին եւ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ: ՀՀ օրենքում այս փոփոխությանն այսօր […]

Կիսվել

ContactUs.com