Պուտինի ոսկեզօծ պատկերով Nokia 3310. Caviar-ը ներկայացրել է 3.000 դոլարանոց նորույթը

Ֆիննական Nokia ընկերությունը տարիներ տևած դադարից հետո վերջերս ներկայացրել է աշխարհի ամենահայտնի ու դիմացկուն բջջային հեռախոսներից մեկի՝ 3310 մոդելի նոր տարբերակը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նորույթը չի վրիպել հեռախոսների թյունիգավորմամբ զբաղվող Caviar ընկերության հմուտ մասնագետների աչքից:

Նրանք պատրաստել են հեռախոսի ինքնատիպ տարբերակը, որի վրա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ոսկեզօծ դիմանկարն է, ինչպես նաև երկրի ազգային օրհներգի տեքստից մի հատված:

Հայտնի է, որ բջջային հեռախոսի գինը 3.000 դոլար է:

Ի դեպ, ավելի վաղ Caviar-ը ներկայացրել էր Պուտինի դիմանկարով iPhone 6S սմարթֆոնը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com